ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ Փաշինյանի, Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց է տվել ամերիկյան «Wall Street journal» պարբերականին և ծավալուն հարցազրույցի մեծ մասը նվիրել կրկին Ռուսաստանի քննադատությանը։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան ձախողել է իրագործել դաշնակցային պարտավորությունները։ «Այս իրադարձությունները մեզ հանգեցրին որոշման, որ կարիք ունենք դիֆերսիֆիկացնել մեր հարաբերություններն անվտանգության ոլորտում և հիմա փորձում ենք դա անել»,-ասել է Փաշինյանը։

Դիտարկմանը, թե՝ «Հայաստանում ռուսական ռազմական ներկայացուցչություն գոյություն ունի», Փաշինյանը պատասխանել է, թե դրա մեջ որևէ առավելություն չեն տեսնում։ Նիկոլ Փաշինյանը նաև քննադատել է ռուսական պաշտոնական շրջանակներին, մասնավորապես նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ իր հասցեին վիրավորական հայտարարությունների համար։ «Նման մոտեցումը խախտում է բազմաթիվ կանոններ, միմյանց ներքին գործերին չմիջամտելուց և դիվանագիտական կոռեկտությունից սկսած»,- ասել է նա։

Ի դեպ, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն է արձագանքել Փաշինյանի հայտարարություններին, «Իներֆաքսի» հետ զրույցում նշել, թե Կրեմլին հայտնի չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե Հայաստանում ռուսական բազայի առկայությունն առավելություններ չի տալիս։ «Մենք դեռ չգիտենք արդյոք նա ասել է այդ խոսքերը ու, եթե ասել է, ապա որտեղ և ինչ համատեքստում»,- նշել է Պեսկովը։

Այդուհանդերձ, Փաշինյանը խոսել է ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրից, ընդգծել, որ չնայած Ադրբեջանը հրաժարվել է հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված հանդիպումից, Փաշինյանը պնդել է, թե լավատես է մնում առաջիկա ամիսներին Ադրբեջանից խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ «Տարածաշրջանի ապագան պետք է լինի տևական ժամանակ, փակ սահմանների ու առևտրային ուղիների, այդ թվում Թուրքիան և Ադրբեջանը կապող ճանապարհի բացումը, եթե այն հարգում է Հայաստանի իշխանությունը, անվտանգությունը պետք է ձեռք բերվի ոչ միայն բանակով, այլև տարածաշրջանային խաղաղությամբ»,- հերթական անգամ իր կեղծ «խաղաղության դարաշրջանի» օրակարգն է առաջ մղել Փաշինյանը։ 

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular