ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳ փոխնախարարը և Լեհաստանի ԱԳՆ փոխպետքարտուղարը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղար Անջեյս Վիլումսոնսին: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության շուրջ:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լատվիական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին:

Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի կառավարության՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular