ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրկին ռուս զինվորների հարցով խառնում է. այստեղինը մնացեք, այստեղինը պետք չի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ եթե ​​ռուս խաղաղապահները դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից, նրանք պետք է վերադառնան Ռուսաստանի Դաշնություն, այլ ոչ թե տեղափոխվեն հանրապետության տարածք, Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա հետ մեկտեղ Փաշինյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտի առկայության հարցը կախված չէ Երևանի դիրքորոշումից։ Միաժամանակ Փաշինյանը կարծում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի ռուս սահմանապահների և զինծառայողների դուրսբերման հիմքեր չկան։

Միևնույն ժամանակ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «հակամարտային իրավիճակի վերջը» դեռ չի երևում, ներկայումս Ռուսաստանի խաղաղապահների աջակցությամբ շփումներ են ընթանում ղարաբաղցի հայերի և Բաքվի ներկայացուցիչների միջև։ Այդ պատճառով էլ զորախմբի առաքելությունը դեռ չի ավարտվել։ «Տարածաշրջանում ռուս զինվորականների հետագա ներկայության հարցը կլուծվի Մոսկվայի և Բաքվի միջև», - ասել է Գալուզինը։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի փոփոխության հետ կապված ռուս խաղաղապահների առաջադրանքները կհամապատասխանեցվեն նոր պայմաններին։

Քաղաքագետ Դմիտրի Օֆիցերով-Բելսկին նկատել է, որ Փաշինյանը մի կողմից, սովորության համաձայն, քար է նետել ռուսական այգու վրա, մյուս կողմից հայտարարում, որ հիմքեր չկան վերանայելու Գյումրու բազայի վերաբերյալ պայմանավորվածությունները:

«Այսպիսով, Հայաստանի վարչապետն իր արևմտյան գործընկերներին հասկացրել է սերտ համագործակցության ցանկության մասին, բայց նաև փորձել է հանգստացնել Մոսկվային։ Իսկ, թե որքան ժամանակ նրան կհաջողվի պահպանել այդ գիծը՝ դժվար է ասել»,- ասել է նա։

«svpressa.ru».- Նա երևի հասկանո՞ւմ է Ռուսաստանի կարևորությունը որպես տնտեսական գործընկեր, քանի որ նշում է Գյումրիում բազա պահելու անհրաժեշտությունը։

- Ոչ միայն: Նրան պետք է, որ իր քաղաքական սխալների կամ դավաճանության վերաբերյալ հանրային դժգոհությունը ուղղի դեպի Ռուսաստան: Ի վերջո, հնարավոր է, որ նա շարունակի հող հանձնելու քաղաքականությունը, և Հայաստանը հետագայում կորցնի Նախիջևանը և Ադրբեջանի տարածքի հիմնական մասը կապող Սյունիքի միջանցքը։

«svpressa.ru».- Նման պայմաններում մեր խաղաղապահները Ղարաբաղի տարածքում պե՞տք են։

- Իմ կարծիքով այնտեղ անհրաժեշտ է չեզոք ուժի առկայությունը։ Այդուհանդերձ, որոշ հայերը մնում են տարածքում, նրանց, իհարկե, անհրաժեշտ է անվտանգության ինչ-որ երաշխիք, բացի Բաքվի կողմից հայտարարված բարի կամքից։

«svpressa.ru».- Բայց հայկական կողմը հաճախ հայտարարում է, որ իրեն Ռուսաստանի նման դաշնակից  պետք չէ։

- Սա, ասենք, դա վերագրենք նրանց խառնվածքին։ Այնտեղ խելամիտ մարդիկ հիանալի հասկանում են, որ Մոսկվայի հեռանալով իրավիճակը մեծապես կվատթարանա, ինչպես և հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ի վերջո, Ռուսաստանը ոչ միայն ներկա է տարածաշրջանում և լայն կապեր է պահպանում երկու կողմերի հետ, այլ նաև ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։

  «svpressa.ru».- Խելամիտ հայերը դա հասկանում են: Բաքուն հետաքրքրվա՞ծ է մեր ներկայությամբ։

- Չեմ կարծում, որ Ադրբեջանը շատ է շահագրգռված  տարածաշրջանում թուրքական ազդեցության ուժեղացմամբ՝ չնայած գործընկերությանը։ Բաքուն ակնհայտորեն չի ցանկանում ավելի մեծ կախվածություն ունենալ Անկարայից։ Նկատի ունենալով նաև այն, որ Փաշինյանը գործում է ելնելով իր արևմտյան գործընկերների շահերից, որոնք նաև Թուրքիայի գործընկերներն են։ Եվ Ալիևը դա գիտակցում է:

Քաղաքագետ և արևելագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծում է, որ այսօրվա քաղաքական ֆոնին Փաշինյանի հայտարարությունները երկտակ հատակ ունեցող լոգիզմ է:

«Ռուս խաղաղապահները մտել են Ղարաբաղի տարածք, որը Հայաստանը ոչ պաշտոնապես ընկալել է որպես սեփականը: Իսկ հիմա, պարզվում է, նրանք գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ ըստ Պրահայի պայմանագրի։ Իսկ նրանց մնալու հարցը լուծվում է Մոսկվայի և Բաքվի միջև, ինչպես ասում է Մարիա Զախարովան։ Ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ։ Նրանք կարող են վերադառնալ միայն ռուսական տարածք, որտեղից մտել են։ Ինչպե՞ս կարող են դուրս գալ՝ 100 տոկոսով Ադրբեջանի տարածքով: Փաշինյանի կառուցած այս կոնստրուկցիաները, իհարկե, շատ հարցեր են առաջացնում, քանի որ չգիտես ինչու նա ընդունում է, որ խաղաղապահները կարող են հայտնվել հայկական հողում»,- ասել է նա։

«svpressa.ru».- Հաշվի առնելով այն, որ հայ բնակչությունը լքել է Ղարաբաղը, ի՞նչ իմաստ ունի այնտեղ խաղաղապահների գտնվելը։

— Իսկապես, հայերի մեծ մասն արդեն լքել է Ղարաբաղի տարածքը, ուստի խաղաղապահների համար, ըստ էության, այնտեղ ոչինչ չկա պաշտպանելու։ Նրանք աստիճանաբար հեռացնում են իրենց հենակետերը, իսկ նրանց հետագա տեղակայման հարցը կլուծվի շահագրգիռ կողմերի երկխոսության արդյունքում, և այն լուծվում է։ Բայց այստեղ կա մեկ շատ լուրջ նրբերանգ: Գրանադայի հանդիպմանը, որտեղ պետք է բանակցություններ լինեին, և ուր Ալիևը չգնաց, համաձայնագրի կետերից մեկը փախստականներին իրենց բնակության վայրեր վերադարձնելու հարցն է։

«svpressa.ru».- Ի՞նչ վատ բան կա դրանում։

— Փաստն այն է, որ այդ հարցը պետք է լուծվի միջազգային հանձնաժողովի վերահսկողության ներքո։ Այդ հանձնաժողովը կարող է ունենալ ոչ թե դիտորդական, այլ պաշտպանական բնույթ։ Դա ենթադրում է այլ խաղաղապահների հայտնվել այնտեղ, որոնց ստորաբաժանումները կարող են ձևավորել ԵԱՀԿ կառույցները և նույնիսկ Անվտանգության խորհուրդը։ Եվ նման իրավիճակում ռուս խաղաղապահների դուրսբերումը ձեռնտու չէ Ադրբեջանին, և նա կարող է համաձայնության գալ Մոսկվայի հետ։ Իսկ արևմտյան կամ այլ միջազգային խաղաղապահ կոնտինգենտի հայտնվելը նշանակում է այնտեղ Ադրբեջանի տարածքում «Կոսովոյի տարբերակի» իրագործման հնարավորություն։ Եվ այստեղից էլ այսպիսի բանավոր զիջումների խաղ: Փաշինյանն ասում է, որ ռուս խաղաղապահները Հայաստան գնալու կարիք չունեն, իսկ ադրբեջանական կողմն այդ հարցում լռում է։ Աշխարհաքաղաքական ենթատեքստով նոր ինտրիգ է ձևավորվում:

«svpressa.ru». Այսինքն Փաշինյանն աշխատում է Ղարաբաղի համար «կոսովյան տարբերակի» ապահովմա՞ն համար։

- Հենց այդպես։ Ուստի նրա հայտարարություններում տրամաբանություն չկա։ Ադրբեջանը, ինչպես էլ մենք նրան  վերաբերվենք, տրամաբանական է իր գործողություններում և քայլ առ քայլ է քայլում։ Իսկ ահա Փաշինյանը կամայականորեն որոշակի բեկոր է խլում ընդհանուր պատկերից և ուշադրությունը կենտրոնացնում դրա վրա։ Եվ նա դա անում է դիտավորությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular