ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռ հունիսին էր հայտնի այս ամենը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանին երեկ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրեցին, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Այս նշանակումների մասին «Հրապարակը» գրել էր դեռեւս հունիսի 11-ին։ Մասնավորապես գրել էինք, որ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը, հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ ԲԴԽ-ում գրեթե բոլորը գիտեին, որ սա Դավիթ Խաչատուրյանի երազանքն է։ Նրա համար վճռաբեկում տեղ ազատեցին` Ելիզավետա Դանիելյանին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան, քանի որ եղբայրներից մեկը չէր կարող աշխատել Հակակոռուպցիոն կոմիտեում, մյուսը` Հակակոռուպցիոն դատարանում․ դա արդեն չափից դուրս ակնառու շահերի բախում կլիներ։

ՔՊ մեր աղբյուրները պատմեցին, որ Խաչատուրյանի թեկնածությունը լուրջ դժգոհություն է առաջացրել խմբակցությունում, քանի որ ընդամենը 2 տարի առաջ էին նրան ընտրել ԲԴԽ անդամ, եւ պատգամավորներից ոմանք սա անհարգալից վերաբերմունք են համարել իրենց նկատմամբ` ընտրում են մեկին, որոշ ժամանակ հետո մարդը հրաժարվում է բարձր պաշտոնից եւ նորին ձգտում: Սակայն ՔՊ-ն, այդուհանդերձ, միաձայն կողմ քվեարկեց` 71 հոգանոց խմբակցությունից ստանալով 67 ձայն։ Անգամ ԱԺ քննարկման ժամանակ ոմանք չթաքցրին վրդովմունքը․ Սոնա Ղազարյանը եւ էլի մի քանիսը հարցրին թեկնածուին՝ արդյոք վիրավորական չէ՞ ԱԺ-ի համար. մենք ձեզ 5 տարով ընտրել ենք ԲԴԽ անդամ, 3 տարի հետո հավակնում եք վճռաբեկի դատավորի պաշտոնին։ Հունիսին գրել էինք նաեւ, որ վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավորի տեղի համար պայքարում են ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանն ու Նաիրա Հովսեփյանը, հաղթեց Հովսեփյանը։ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի տեղը, հավանաբար, կզբաղեցնի Արտակ Զեյնալյանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular