ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ․ Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության մեջ առավելություն չկա»։

«Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ։

Կապիտուլյանտ Փաշինյանն ասել է, որ առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ․

Սա Նիկոլի կողմից հնչեցված հերթական «դուռակությունն» է։

100 տարի առաջ էլ հրաժարվեցինք Ռուսաստանի հետ դաշնակցությունից ու ընտրեցինք Արեւմուտքը։

Ավելին, եղան գործիչներ որոնք ասում էին՝ թուրքն է Կովկասի ժողովուրդների պաշտպանը ռուսից։

Բայց թուրքը գրավեց Հայաստանի կեսը, իսկ Արեւմուտքի խնձորին էլ չէր։

Նիկոլը հիմարաբար կրկնում է նույն սխալը։

Ռուսաստանից հեռացումը հղի է լուրջ վտանգներով, հասկացեք վերջապես։

Ուզածներդ ի՞նչ է։

Հայաստանը դառնա  10.000 քառակաուսի կիլոմե՞տր , ինչպես Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի ժամանակ։

Թե՞ որ Զեյնաբ լսեք ու Բաքվի ռադիո՝ Հայաստանը դարձնելով ՆԱՏՕ-ական վեցնոցների զբոսավայր։

Հիմարությունն էլ պետք է սահմաններ ունենա, վերջապես»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular