ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկզբունքները պայմանավորված են, մնում է՝ այդ սկզբունքների հիման վրա ստորագրվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես կառանձնացնեի ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումները եւ ավելի քան 100 հազար  նոր փախաստականների հարցը եւ ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չէի ասի, որ այդ երկուսի միջեւ փոխկապակցվածություններ չկան, բայց այնուամենայիվ, դրանք առանձին հարցեր են: Իհարկե, մենք հույս ունենք, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, 2023-ի մայիսի 14-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ, եւ 2023-ի հուլիսի 15-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ, դրանք կձեւակերպվեն, կվերահստատվեն եւ կդառնան խաղաղության պայմանագրի հիմքը:

Այդ պայմանավորվածություններից առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս դրույթը տեղ է գտել Պրահայի հանդիպմանը եւ արդեն 2023-ի մայիսի 14-ին Բրյուսելում եւս մեկ առաջ քայլ է արվել, եւ արձանագրվել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քկմ տրածքային ամբողջականությունը, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86 600 քկմ տարածքային ամբողջականությունը:

Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Դա նշանակում է, որ այդ ժամանակվա պետական քարտեզները պետք է վերցվեն եւ, ըստ էության, պետք է սահմանների դելիմիտացիայի հիմք դառնան:

Երրորդ սկզբունքն այն է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի ճանապարհների, երկաթուղիների բացումը միմյանց եւ միջազգային առեւտրի համար պետք է տեղի ունենա երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա:

Այս սկզբունքները պայմանավորված են, մնում է, որ այդ սկզբունքների հիման վրա ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ գնալ առաջ»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ կա պայմանավորվածություն, որ Բրյուսելում հոկտեմբերի վերջին տեղի ունենա եռակողմ հանդիպում. «Հույս ունեմ, որ այդ հանդիպման ընթացքում այդ պայմանավորվածությունները կվերահաստատվեն, ինչը կնշանակի խաղաղության պայմանագրի պայմանավորվածությունների մոտ 70 տոկոսը ձեռքբերված է: Կմնա այդ սկզբունքները դնել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, սակայն, որ այսօր հայտնի դարձավ, որ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված Փաշինյան-ԱլիեւճՄիշել հանդիպումը չի կայանալու՝ ժամանակի սղության պատճռով: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը դրա համար ժամանակ չի գտել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular