Հնդկաստանի նախարարին Բաքվում դժգոհություն են հայտնել Հայաստանին զենք մատակարարելու առիթով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպուրիա Պատելի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի նախարարների կաբինետին հղումով, ի թիվս այլ հարցերի, նշվել է, որ «այժմ ստեղծված են պատմական պայմաններ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Ընդգծվել է, որ հայկական կողմի ակտիվ սպառազինումը լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ է ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։
Այսկերպ, Ադրբեջանի վարչապետը Բաքվի դժգոհությունն է հայտնել Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ։
Մինչդեռ Ադրբեջանն ինքը զբաղված է զենք գնելով։