ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները կունենան հնարավորություն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց արցախցիների սոցիալ-աշխատանքային խնդիրների և կարգավիճակի, կառավարության կողմից աջակցության ծրագրային կայուն պարտավորությունների մասին։  

Փաշինյանը, մասնավորապես, ներկայացրեց, որ ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին կտրվի ժամանակավոր պաշտպանության/փախստականի կարգավիճակ։ 

«Մեզ համար կարևոր է հանգել մի որոշման, որը առավելագույնս հնարավորություն կտա ԼՂ-ի մեր քույր-եղբայրների իրավունքները պաշտպանել։ Որոշման էությունը հետևյալն է․ մենք դա անում ենք արձանագրելու համար նրանց փախստական լինելու հանգամանքը, որպեսզի նաև և՛ տեղական առումով, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն։ Բոլոր քննարկումների արդյունքում մեր իրավաբան գործընկերները եկել են այն եզրակացության, որ պետք է գնանք այդ ճանապարհով։ Որոշ ժամանակ անց, այսինքն որոշումն ընդունելուց հետո, ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները կունենան հնարավորություն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,- ասաց նա ։ 

Պատգամավորի հարցին, թե արդյո՞ք համագործակցում են Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ, Փաշինյանն արձագանքեց․

«Մենք ՀՀ պետական ինստիտուտների կողմից կայացվելիք որոշումները քննարկում ենք այն ինստիտուտների և շրջանակների հետ, որոնք ՀՀ  օրենսդրությամբ և սահմանադրությամբ ունեն լիազորություններ՝ ՀՀ-ում կայացնելու որոշումներ։ Ես ձեզ անկեղծ ասեմ, մեր նկատառումը հետևյալն է, մենք բոլորս ճանաչում ենք և բոլորս ընդունում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները հրատապ աջակցության կարիք ունեն և նրանց նկատմամբ անհրաժեշտ է առանձնահատուկ վերաբերմունք և՛ արագության, և՛ հասցեականության, և՛ աջակցության առումով։  Բայց միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ես չեմ ուզում և ճիշտ չի լինի, որ մենք կայացնենք էնպիսի որոշումներ, որոնք հանկարծ որևէ կերպ շահերի բախում կառաջացնեն ՀՀ քաղաքացիների և ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քույրերի ու  եղբայրների միջև։ Հիմա մեր ռազմավարական պլանը և տեսլականը ո՞րն ա։ Միջնաժամկետ ծրագրով ստեղծել մի իրավիճակ և էդ իրավիճակից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին հասանելի դարձնել բոլոր այն սոցիալական զարգացման ծրագրերը, որոնք կան այսօր և ընդունված են կառավարության կողմից՝ ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Բայց, հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ, նաև այդ ծրագրերը վերաձևակերպել, վերամոդիֆիկացնել և այդ տարբերակները հասանելի դարձնել բոլորին, որպեսզի չստացվի, որ ՀՀ քաղաքացիները ասեն՝ չհասկացանք, մեզ ինչո՞ւ աջակցության այդ ծրագրերը հասանելի չեն։ Այսինքն, մենք փորձում ենք էստեղ համերաշխության դաշտ ապահովել»,-ներկայացրեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է բնակարանային սերտիֆիկատներին, Փաշինյանը նշեց՝ տեսնում են, որ այդ ծրագրերի հետ կապված կան որոշակի խնդիրներ։ Վերջերս կառավարությունում հումանիտար կենտրոնի ֆորմատով քննարկումներ են ունեցել և անդրադարձել նաև այդ խնդրին։ 

«Մենք ուզում ենք այդ ծրագիրը վերաձևակերպենք այնպես, որ նրանք դառնան առավել արդյունավետ, կիրառելի և համապատասխանեցվեն մեր ռազմավարությունների հետ, ավելի հասցեական դառնան և անհատական և տարածքային համաչափ զարգացման իմաստով և, ի վերջո, նաև կառավարության որոշակի նախընտրություններն արտահայտված լինեն, որպեսզի մարդիկ կարողանան էդ սերտիֆիկատներով իսկապես իրական հարցեր լուծել, այդ թվում՝ բնակարանային»,-ամփոփեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular