ԵԽ-ի շրջանակում կքննարկվի նաև իրավիճակը Հարավային Կովկասում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 26-ին Եվրոպական խորհրդի նիստում նախատեսված է քննարկել նաև իրադրությունը Հարավային Կովկասում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կազմակերպության անդամներին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 26-ի հանդիպմանը:
Հանդիպմանը նախատեսված է առաջին հերթին քննարկել զարգացումները Մերձավոր Արևելքում՝ կրկին դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողություններն ու ճանաչել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, միաժամանակ չշեղվելով Ուկրաինային իրենց մշտական աջակցությունից: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի մամուլի հաղորդագրությունում:
Միշելը նաև նշել է, որ անդրադարձ է լինելու արտաքին քաղաքականությանն առնչվող այլ հարցերի, այդ թվում ՝ Պրիշտինայի և Բելգրադի հարաբերություններին, Սահելում ու Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: