ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում թալանել են «Թել-սել» վճարային տերմինալը. գողացել են 3 մլն դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 21-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ՝ 36-ամյա Ա. Բ.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:00-ից միչև հոկտեմբերի 21-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Սվաճյան փողոցում տեղադրված իրեն պատկանող «Թել-սել» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել ողջ գումարը: Գրել է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բ.-ն անհատ ձեռներեց է, իսկ «Թել-սել»-ից հափշտակել են մոտ 3 մլն դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular