Փաշինյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 4 օրով արձակուրդ է ուղարկում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը արձակուրդ է մեկնում:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
- Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ:
- Սուրեն Թովմասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը: