ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու տղամարդկանց հրազենային վնասվածքներ պատճառած երիտասարդը կալանավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կապան քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Րոպեներ անց հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. «վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդ՝ դարձյալ Կապանի բնակիչ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 23.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում հիվանդանոց տեղափոխվածները հանդիպել են 40-ամյա տղամարդու ծանոթին, հենց նա էլ իր մոտ ապօրինի պահվող հրազենից, դեռևս չպարզված պատճառով, կրակել է կապանցի տղամարդկանց «Honda CRV» մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ:

Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Գորիսի բաժնի, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության և ԱԱԾ Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրազենային վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նրա հալիձորցի մտերիմը ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացրել «ԱԿՍ 74-ՈՒ» տիպի ինքնաձիգ և հայտնել, որ նշված ինքնաձիգից է կրակոցն արձակվել:
Ժամը 04.42-ին 32-ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանել կատարածը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գորիսի քննչական բաժին:

32-ամյա տղամարդը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular