Հայաստանում ԵՄ առաքելությունը 1000-րդ պարեկությունն է իրականացնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում Եվրոպական միության առաքելությունը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այսօր առաքելության թվով 1000-րդ պարեկությունն է իրականացնում դեպի սահմանամերձ շրջաններ։
«Պարեկություն ենք իրականացնում 6 գործող հենակետերից՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան։
Ամեն շաբաթ մեր մոնիտորինգ իրականացնողներն անցնում են մոտ 3800 կմ՝ մոտավորապես՝ օրական 7 պարեկություն իրականացնելով»,- նշվում է հրապարակման մեջ։