ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում մահացել է իրանցի 67-ամյա տղամարդ. հիվանդանոց էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 21-ին ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որ «կոմա, անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժման մեջ գտնվող օտարերկրացի քաղաքացին մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 67-ամյա Վանուդ Արաղինեժադն է: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել  է քրեական վարույթ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular