ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախահայերի հայրենիք վերադարձի իրավունքը պետք է դուրս չմնա միջազգային օրակարգից. դեսպանը՝ Հունաստանի ԱԺ նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին։ Հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, շնորհավորեց Կոնստանտինոս Տասուլիսին Հունաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-հունական խորհդարանական շփումները առավել տեսանելի արդյունքներ կարձանագրեն առաջիկա տարիներին։

Պարոն Տասուլասը հայտնեց, որ մոտ ապագայում կհրապարակվի երկու պետությունների բարեկամության խորհրդարանական խմբի կազմը, ինչը թույլ կտա վերագործարկել հայ-հունական խորհրդարանական դիվանագիտական ակտիվ շփումները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հունական համագործակցության ոլորտներին առնչվող հարցեր, ներառյալ քաղաքական երկխոսությունը, պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը, սփյուռքի ոլորտի համակարգողների միջև մշտական շփումներն ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ մակարդակներում (Հայաստան-Հունաստան-Կիպրոս)։

ՀՀ դեսպանը մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի կողմից 2022թ դեկտեմբերին մեկնարկած, իսկ 2023թ․ ապրիլից Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման և էթնիկ զտման ընթացքը։

Դեսպան Տ.Մկրտչյանը նշեց, ավելի քան իննամսյա լիակատար պաշարումից և բնակչությանը սովի մատնելուց հետո, միջազգային մամուլի կամ միջազգային դիտորդների բացակայության պայմաններում սկսվեց էթնիկ զտման ակտիվ, ագրեսիվ փուլը։

Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին՝ ՀՀ դեսպանը մանրամասնեց, որ Հայաստանն այժմ միջազգային գործընկերների աջակցությամբ հասցեագրում է արցախահայերի խնդիրները և հնարավորության սահմաններում դրանց լուծումներ տալիս։

Դեսպանն ընդգծեց, որ արցախահայերի սեփական հայրենիք վերադարձի իրավունքը՝ միջազգային վստահելի երաշխիքների առկայության դեպքում, պետք է դուրս չմնա միջազգային օրակարգից։

Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման նպատակով առաջիկա փոխայցելություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular