Փաշինյանը կարեւորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին:
Վարչապետը կարեւորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարեւորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ