Էրդողանն ու Պուտինը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ասված է X սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը։
Թուրքիայի նախագահը մատնանշել է «պաղեստինյան հողերի նկատմամբ դաժանության աճը» և պաղեստինցի խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի արագ աճը։
Էրդողանն ընդգծել է, որ արևմտյան պետությունների լռությունն ի դեմս տեղի ունեցողի, Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը հասցրել է «անխուսափելի մակարդակի», հայտնում է Anadolu-ն։
Թուրքիայի նախագահը նաև վստահեցրել է, որ Անկարան կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տարածաշրջանում հանգստություն ապահովելու համար։