ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականության հետ առերեսվելու հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքագիտական պրակտիկայում կան պարամետրեր, որոնցից յուրաքանչյուրի խախտումը ամբողջովին կազմաքանդում է գոյություն ունեցող բնական համակարգը։ Դրանք սուբստանսներ են, որոնց շուրջ ամբողջովին կառուցվում և իրականցվում է նորին գերազանցություն քաղաքականությունը։  Այսօրվա Հայաստանի աղետալի վիճակն ունի մի շարք պատճառներ, որոնց մասին շատ է խոսվել, քննարկվել, բայց կա մեկը, որը չի արժանանում անհրաժեշտ ուշադրության, ինչի մասին քչերն են բարձրաձայնում։ Հատկանշական է այն, որ թերևս դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, առանց որի լուծման հայաստանյան քաղաքական դաշտը նախ չի առողջանա, ինչպես նաև մոտեցումները չեն փոխվի ու մենք մշտապես բախվելու ենք նորանոր հարցերի ու կորուստների։

Այսպիսով, նշված խնդիրը քաղաքականությանը մակերեսայնորեն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է։ Դեռևս 19-րդ դարի վերջերին ավստրիացի քաղաքական հրապարակախոս և մտավորական Մագդա Նեյմանը գրել է «Հայերը» աշխատությունը, որում բազմաթիվ գովասանքներ կան հայերի հասցեին որպես աշխատասեր, ստեղծարար ու հյուրընկալ ժողովրդի, սակայն այդ ամբողջ գովասանքների կողքին կա մի շեշտադրում, որը համառորեն չենք ուզում նկատել և հմտորեն շրջանցում ենք այն, դա հետևյալն է․ Նեյմանը բավական հնարամտորեն նկատել է, որ «հայերը չունեն քաղաքական միտք», (ի դեպ՝ որոշ պատմաբաններ հաճախ շեշտում են, թե նման մարդ ընդհանրապես գոյություն չի ունեցել, սակայն դրանից իրականությունը չի փոխվում)։

Ըստ էության, պետք է փաստենք, որ հայկական քաղաքական մտքի բացակայության կամ ավելի ճիշտ՝ դեֆիցիտի պատճառն այն է, որ մենք քաղաքականությունը չենք ընկալում որպես գիտություն, որպես կարևորագույն բնագավառ, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, որով պետք է զբաղվել մասնագիտացված ձևով։ Դրա փոխարեն՝ մեծամասնության ընկալումներում քաղաքականությունը ընդամենը խոսք ու զրույց է, հոբբի, որով զբաղվել կարելի է աշխատանքից հետո կամ ազատ ժամանակ ունենալուց։ Ավելին, հենց տվյալ իրավիճակի հետ էլ մենք բոլորս առճակատվում ենք, երբ ցանկացած մեկը կարող է մտքին փչի և նա սկսի քաղաքական հայտարարություններ անել, կուսակցություն բացել, կամ իրավիճակի հետ կապված քաղաքական գնահատական հնչեցնի հրապարակավ։

Չէ, քավ լիցի, զուտ հարցազրույցներ տալն ու այս կամ այն եթերում հայտնվելը դեռևս քաղաքական գործչի ցուցիչ չէ, սակայն, հաշվի առնելով, համատարած ոչ ձևավորված պատկերացումները նշված ոլորտի մասին, շատերի մոտ սիրողական մակարդակով արված վերլուծություններն ու գնահատականները ձևավորում են կարծիք, առանց հաշվի առնելու, որ այդ գնահատական տվողն ընդամենը քաղաքականությունից հեռու մարդ է, որը եթերում հայտնվելու մոլուցք ունի։

Միաժամանակ, ինչ որ տեղ հասկանալի է նման կատեգորիային հարցազրույցի կամ բանավեճի հրավիրելու լրատվամիջոցների շահն ու մոտիվացիան․ մարդիկ ինչ-որ առումով ունեն բիզնես շահ ու որքան շատ դիտում, այնքան շատ եկամուտ ու հենց մեզանում առկա քաղաքական դեֆիցիտի առկայությունը հիմք է հանդիսացել այնպիսի երևույթի, որ որքան բանախոսը հեռու է լինում իր ներկայացրած բնագավառից, որքան շատ անհեթեթ ու զուտ վերնագրային, սակայն անբովանդակ բառեր է արտաբերում, այնքան շատ դիտում է ապահովում։

Լրիվ այլ է նմանատիպ բանախոսների կարգավիճակը, որոնց գործունեությունը ոչ մի կերպ չի տեղավորվում բանական տրամաբանության մեջ։ Բանն այն է, որ յուրաքանչյուր անհատ, անկախ ամեն ինչից, պետք է ունենա ինքնահարգանք,  կարմիր գծեր ու գիտակցի, որ պետք չի մտնել այն ջուրը, որում ինքը չի կարող լողանալ։ Դրանով ոչ միայն ինքն է ժամանակի ընթացքում դադարում լուրջ ընկալվելուց, այլև առհասարակ արժեզրկում է քաղաքական խոսքը ու հետևանքները լինում են աղետալի պետության, հետևաբար նաև հանրության համար։

Քաղաքագետ լինելով՝ հստակ կարող եմ փաստել, որ մենք ամեն կերպ չենք փորձում մուտք գործել այլ ոլորտներ և մի բան էլ՝ մեր հեղինակավոր կարծիքը տիրաժավորել ու որպես փիլիսոփայական ճշմարտություն հրամցնել, դրա համար, նախ և առաջ պետք է անհրաժեշտ գիտելիք, անցած ճանապարհ ու այդ նոր բնագավառում ամբողջովին ինքնադրսևորվելու կամք ու վճռականություն, սակայն քաղաքականությունը, որպես պարապ ժամանակի զբաղմունք ընկալելը, ինչպես արդեն նշեցի, ունենում է աղետալի հետևանքներ բոլորիս համար։

Պլատոնը ժամանակին ասում էր, որ քաղաքականության դժբախտությունն այն է, որ դրանով սկսում են զբաղվել հացթուխներն ու դարբիննները, հենց նման պետությունները դատապարտված են կործանման։ Ողբերգությունը կայանում է նրանում, որ այսօր մի շարքային խմբագրի մտքով անցավ, որ ինքն արդեն պետություն է ղեկավարում, ինչի արդյունքում 5 տարի շարունակ ապրում ենք քաոսում, իսկ բոլորովին վերջերս կորցրեցինք հայկական երկու պետություններից մեկը և կանգնած ենք մյուսի կորստի առջև։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular