ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը վերաբերող 8 մեղադրյալի մասով քրվարույթի նախաքննությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով հանցավոր կազմակերպություն /հանցավոր համագործակցություն/ ստեղծելու, ղեկավարելու և  դրան մասնակցելու, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու փորձի, ինչպես նաև՝ զենք և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը:

Մասնավորապես կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Հ.-ն, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով, 2019թ. ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն /հանցավոր համագործակցություն/: Դրա կազմում տարբեր ժամանակահատվածներում ընդգրկել է Վ.Ղ.-ին, Գ.Ս.-ին, Ի.Հ.-ին, Վ.Ա. և Ա.Գ.-ին, կատարել վերջիններիս միջև դերաբաշխումներ, տվել հանձնարարություններ, տնօրինել թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված գումարները, կազմակերպել և ղեկավարել հանցավոր կազմակերպության նպատակներին առնչվող գործողություններ:

Համաձայն ստացված հրահանգների՝ hանցավոր կազմակերպության մասնակիցներ՝ Վ.Ղ.-ն, Գ.Ս.-ն, Ի.Հ.-ն, Վ.Ա.-ն և Ա.Գ.-ն ստանձնել են կազմակերպության ղեկավարի տված հրահանգներն ու ցուցումներն իրականացնելու պարտավորությունը։ Մասնավորապես, վերջիններս անմիջականորեն մասնակցել են հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի իրացմանը, տևական ժամանակ հսկել և ապահովել են հանցավոր կազմակերպության կողմից փաստացի շաhագործվող, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքի անվտանգությունը, որտեղ պահվել են իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցները և թմրամիջոցների իրացումից ստացված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները: Նշված անձինք հսկել են հանցավոր կազմակերպության գործունեության համար օգտագործվող հիշյալ շինության ելումուտը, արգելել են կողմնակի անձանց մուտքը շինություն, հանցավոր կազմակերպության ղեկավար Վ.Հ.-ի հանձնարարությամբ ինչպես նշված շինության մոտ, այնպես էլ այլ վայրերում տարբեր անձանց փոխանցել են թմրամիջոցներ, ստացել դրանց դիմաց վճարման ենթակա գումարները և հանձնել Վ.Հ.-ին:

Նույն ժամանակահատվածում հանցավոր կազմակերպության մասնակից Գ.Ս.-ն, մշտական հեռախոսային կապի մեջ գտնվելով Վ.Հ.-ի հետ, տարբեր անձանց հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ վերջիններիս թմրամիջոցներ իրացնելու վերաբերյալ և դրանք իրագործելու նպատակով իրացման համար նախատեսված թմրամիջոցի համապատասխան խմբաքանակը ստացել է Վ.Հ.-ից՝ վերջինիս փոխանցելով համապատասխան չափի գումար:

Հանցավոր կազմակերպության գործունեության ընթացքում դրա ղեկավար Վ.Հ.-ն ինչպես անձամբ, այնպես է հանցավոր կազմակերպության մասնակիցների հետ համատեղ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք են բերել, պահել և տարբեր անձանց ապօրինի իրացրել են տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցներ, որից վերջինը՝ 2023 թվականին մարտի 21-ին, Վ.Հ.-ն Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքում Գ.Ս.-ին իրացման նպատակով փոխանցել է խոշոր չափերի՝ 0,96 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը պետք է իրացներ Ա.Ս.-ին և Ս.Թ.-ին։ Սակայն վերջիններս հանցանքն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նույն օրը նշված թմրամիջոցը հայտնաբերվել է Գ.Ս.-ի անձնական խուզարկությամբ։ Իսկ հանցավոր կազմակերպության գործունեության շրջանակներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված և պահված՝ առանձնապես խոշոր չափերի՝ 610,56 գրամ «Մեթամֆետամին», 0,85 գրամ «Հերոին», 0,134 գրամ «ԼՍԴ», 235,92 գրամ «ՄԴՄԱ», 1292,21 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա», խոշոր չափերի՝ 4,35 գրամ «Հաշիշի յուղ», 1,24 գրամ «ADB-FUBIATA», 0,26 գրամ «Մեֆեդրոն», 0,37 գրամ «Կոկաին», զգալի չափերի՝ 0,21 գրամ «Ամֆետամին», 0,11 գրամ «a-PVP», 1,55 գրամ «Ափիոն» և մանր չափի՝ 0,05 գրամ «Ամֆետամին և Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են 2023 թվականի մարտի 21-ին Վ.Հ.-ի և հանցավոր կազմակերպության մասնակիցների կողմից փաստացի շահագործվող Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 9 հասցեում գործող «Օֆիսային» տարածքում կատարված խուզարկությամբ։ Այնտեղ  հայտնաբերվել է նաև հանցավոր կազմակերպության կողմից թմրամիջոցների իրացումից ստացված 187.700 եվրո, 46.500 ԱՄՆ դոլար գումար և 9.502.500 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, հուշամեդալներ, ձուլակտոր և թանկարժեք քարեր:

Բացի այդ, նշված տարածքում հայտնաբերվել է «COLT DETECTIVE SPECIAL» մոդելի 38 SPECIAL /9x29/ տրամաչափի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված  գործարանային արտադրության 38 SPECIAL /9x29/ տրամաչափի 6 փամփուշտներով:

Նախաքննության ընթացքում Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 335-րդ հոդվածի 1-ին մասով, Վ.Ղ.-ի, Գ.Ս.-ի, Ի.Հ.-ի, Վ.Ա.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Ա.Ս-ի և Ս.Թ.-ի նկատմամբ` 44-396-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վեց անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերը նշված 8 անձի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular