ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամու գլուխը կարելի է ջարդել, բայց կա մի խոչընդոտ՝ ՀՀ իշխանությունը. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և ցեղասպանության իրականացումը,
բազմաթիվ զոհերից բացի նաև արցախցիների բռնի տեղահանմանը հանգեցրեց: Պաշտպանության բանակը, որը երկար տարիներ հայկական զինուժի ամենամարտունակ միավորն էր և իր մեջ կրում էր հայկական բանակի փառքի խորհրդանիշն ու ավանդույթները, պատվո մարտ մղեց: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, Պաշտպանության բանակը ենթարկվեց թշնամու հրթիռա-հրետանային, ավիացիոն ինտենսիվ կրակին, ապա հիմնական ուղղություններով, հատուկ նշանակության ուժերի կազմավորած գրոհային ստորաբաժանումների՝ յուրաքանչյուր դիրքի անձնակազմին, 9-10 անգամ գերազանցող ջոկատների հարձակմանը:

«Արցախի 9-ամսյա շրջափակումը, հյուծումը, մատակարարումների ամբողջական
բացակայությունը, Հայաստանի իշխանությունների հայտարարություններն Արցախն
Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, որը թշնամություն էր սեփական
ժողովրդի նկատմամբ, բերեց աղետալի վերջաբանի: Պատերազմական գործողությունների պիկին, իշխող ուժի ղեկավարի հայտարարությունը՝ որևէ ձևով չմիջամտելու ադրբեջանական ագրեսիայի զսպմանը, ըստ էության, կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար, իր հարվածային ուժերի ողջ զինանոցն ու պոտենցիալը կենտրոնացնելու արցախյան ճակատում»
,- հայտարարեց պատգամավորը:

Ապա շարունակեց. «Ինչու եմ ասում, որ Արցախն ու նրա պաշտպանություն իրականացնող ուժերը պատվո մարտ վարեցին, որովհետև նման խտության և ինտենսիվության կրակի, հարվածների և ուժերի անհամաչափության պայմաններում, անհատական ու կոնկրետ ուղղություններով սխրագործություններ և անձնազոհություն կարող էր դրսևորել միայն կայացած, գաղափարական, հաղթանակի ու անվերջանալի մարտերի բովում եփված միավորը: Մեր պատերազմը չի ավարտվել, չի ավարտվել առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանի քաղաքական ու տարածքային հավակնությունները միայն Արցախով չէին սահմանափակվում»:

«Արցախը դեպի Հայաստան ագրեսիայի ճանապարհին այն անառիկ ամրոց էր, ով ընկավ
դավաճանության հետևանքով: Հայաստանը վերականգնվելու, վերածնվելու հնարավորություն դեռ ունի հենց միայն այն հանգամանքով պայմանավորված, որ բազմաթիվ հարվածներից, ողբերգություններից հետո նույնիսկ, մեր շարքերում հայկական բանակն իր ողջ էությամբ կրող մարդիկ կան, ովքեր անհրաժեշտ պահին ոտքի են կանգնելու, համախմբվելու և իրենց վճռական մարտը վարելու՝ այս անգամ հաղթական ելքով»
,- շեշտեց նա:

Տիգրան Աբրահամյանը հավելեց. «Թշնամու գլուխը կարելի է ջարդել, մեր երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահելու իրական հնարավորություն դեռ ունենք, սակայն կա մեկ մեծ բայց... և այդ մեկ «բայց»-ը Հայաստանում գործող իշխանությունն է, որն իր էությամբ, բովանդակությամբ ու քաղաքական հետագծով ասոցացվում է մեկ հավաքական բառի՝ պարտության հետ ու այս ճանապարհի գլխավոր խոչընդոտն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular