Ողջունում ենք ցանկացած պարտավորություն, որը նպաստում է Հարավային Կովկասում խաղաղությանը. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է վարում դրանք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իրանում տեղի ունեցած «3+3» ձեւաչափով հանդիպումը։
«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները։ Կամ ով է ընդունում դրանք»,- ասել է նա:
Միլլերը նշել է, որ ճանաչում են Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքն Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, բայց «վստահելի գործընկերներ չենք գտել այդ երկրներում»։