ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին, որը Հայաստան է ժամանել Օվերնյը-Ռոն-Ալպի և Սյունիքի մարզի միջև հաստատված գործընկերության շրջանակում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու աշխատանքներին: Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները, ինչպիսիք են ռեգիոնալ խորհրդի ընդունած 2020 և 2022թթ. բանաձևերը, ընթացիկ տարվա մարտին ռեգիոնալ խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Սյունիքի մարզի հետ համագործակցության հաստատումը:

Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 20-ին Հայաստանի համար հումանիտար օգնություն սահմանող Օվերնյը-Ռոն-Ալպի որոշման համար և գոհունակությամբ արձանագրել, որ ռեգիոնը՝ Հայաստանի հետ սերտ և ակտիվ գործակցությամբ, հերթական անգամ հաստատում է, որ ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների առանցքային ուղղություններից է:

Երկուստեք կարևորվել է փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ նրանց համար կայուն կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը, որը Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի տնտեսական, առողջապահական ծրագրերի հետ միասին ներառվել է Սյունիքի մարզի հետ համագործակցության առաջնահերթությունների շարքում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին, մտքեր փոխանակել տարածաշրջային հարցերի շուրջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular