ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն չի համաձայնել Ուկրաինային զենքով օգնելու համար 500 միլիոն եվրո հատկացնել. Բորել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով հաստատել է Ուկրաինային զենքով օգնելու համար 500 միլիոն եվրոյի տրանշի հատկացման մասին որոշման բացակայությունը։ Այս մասին Բորելը հայտարարել է Լյուքսեմբուրգում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է Европейская правда»-ն։

Նա ասել է, որ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են, թե ինչպես բավարարել «Ուկրաինայի ամենահրատապ կարիքները, նրա պաշտպանական կարիքները»։

«Մեզ դեռ չի հաջողվել լուծել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ութերորդ և վերջին տրանշի խնդիրը։ Մենք դեռ լուծում ենք փնտրում, բայց այսպես թե այնպես կգտնենք»,- ասաց նա։

Լրատվամիջոցները հայտնել են, որ որոշումն արգելափակել է Հունգարիան։

Բորելը հավելել է, որ նախարարները նաև քննարկել են բազմամիլիարդանոց առանձին ծրագրի հաստատումը, որը ֆինանսավորում է Ուկրաինային ռազմական օգնությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում, սակայն սպասում են Եվրոպական խորհրդի կողմից  քաղաքականության ուղեցույցին, որը կհանդիպի այս շաբաթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular