ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխվարչապետը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողներին աշխատավարձ վճարելու գործընթացի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված պետական աշխատողներին աշխատավարձեր վճարելու կամ աշխատավարձերի գծով փոխհատուցումներ անելու որևէ իրավասություն չունի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողների աշխատավարձի՝ մինչև տարեվերջ վճարելու գործընթացին:

Անդրադառնալով 2023-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար մշակված աջակցության ծրագրին (50-հազարական դրամի աջակցություն – խմբ.)՝ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ ՀՀ Կառավարությունը, որևէ իրավական հիմք չունենալով, փորձում է ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում ունենան բավարար ապահովվածություն:

«Երբ մենք հատուցման չափն էինք որոշել, նկատի ենք ունեցել նաև այն միջին աշխատավարձերը, որոնք մարդիկ կարող էին ստացած լինել, և մեր միջին հաշվարկները ցույց էին տալիս, որ, օրինակ, 1 ընտանիքի հաշվով՝ 200 հարյուր հազար դրամ, եթե ընտանիքը բաղկացած էր 4 մարդուց: Ինչո՞ւ եմ 4-ը հիշատակում, որովհետև մեր հաշվառման տվյալները հուշում են, որ 100 հազար հաշվառված մեր հայրենակիցները՝ բռնի տեղահանվածները, հենց մոտավորապես 25 հազար ընտանիք են ներկայացնում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա այն չափն է, որը «գուցեև ինչ-որ պատճառներով վճարված չի եղել որոշ մարդկանց»:

Փոխվարչապետը նաև թվարկեց մինչև այժմ ՀՀ Կառավարության կատարած ծախսերը: Ըստ այդմ՝ 10 միլիարդ դրամ հատկացվել է 100-հազարական դրամների տրամադրման համար, բայց այդ թիվը հանրագումարով կարող է հասնել 11 միլիարդի:

Մարզպետարաններին տրամադրվել է մոտ 3 մլրդ դրամ, որպեսզի մարզերում լուծեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սննդով և կեցության պայմաններով ապահովելու հարցերը:

«40000+10000» դրամի աջակցության ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 2 միլիարդ դրամ: Ծրագրի համար ևս 3 միլիարդ դրամ, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի այս շաբաթվա ընթացքում, իսկ առաջիկա 5 ամիսների համար կհատկացվի 25 միլիարդ դրամ: Թվարկվածի հանրագումարը 43 միլիարդ դրամ է կազմում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular