ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն է պատժո՞ւմ. ինչո՞ւ ապրիլից Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսեր չկան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեևան-Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ուղիղ թռիչքներ ապրիլից չկան։ Տևական ժամանակ է, ինչ մարդկանց շրջանում իրապես խուճապ է, քանի որ եթե ապրիլի 1-ից սկսած դեպի Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ավիատոմս ես փնտրում, համակարգը բերում է միայն տրանզիտ տարբերակներ՝ Ստամբուլով, Դուբայով կամ այլ քաղաքով:

Խոսքը, նկատենք, ռուսական ավիաընկերությունների տոմսերի մասին է:

Մարդիկ խուճապի մեջ ենթադրություններ են անում, թե սա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառելու Հայաստանի դեմ։ 

MediaHub-ը նույնպես ահազանգեր է ստացել ընթերցողներից, որոնց մի հարց է հուզում՝ ինչու գալիք տարվա ապրիլից Մոսկվա-Երևան կամ Երևան-Մոսկվա ուղղությամբ ուղիղ չվերթներ չկան:  

Ստեղծված իրավիճակը պարզաբանելու համար MediaHub-ը կապ հաստատեց «Աէրոֆլոտ» ընկերության հետ: Լրատվական բաժնից մեզ փոխանցեցին՝ անհանգստանալու կարիք չկա.

«Դա պայմանավորված է նրանով, որ «Աէրոֆլոտ»-ը բացում է տոմսերի վաճառքը 6 ամիս երկայնքով, այսինքն՝ մեկ ամիս հետո ապրիլի չվերթերի վաճառքն էլ կբացվի»,- ասաց պատասխանատուն:

Նա հավաստիացրեց՝ այս ամենը կապված չէ պատժամիջոցների հետ, որը կարող էր Ռուսաստանը մտցնել Հայաստանի դեմ, այլ կապված է ավիաընկերության քաղաքականության հետ.

«Ավիաընկերությունը դեռ չի սկսել տոմսերի վաճառքը, քանի որ բացում է վաճառքը 5-6 ամիս առաջ»,- կրկնեց «Աէրոֆլոտ»-ի ներկայացիցիչը։ 

Հիշեցնենք, որ Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բավականին լարվածության մեջ։

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և այլ կազմակերպություններում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այն մասին, որ մեր երկիրը արտաքին վեկտորը չի փոխում, սակայն իրավիճակն արդեն հասել է այն աստիճանի, որ Հայաստանը չի մասնակցում նիստերին և հրաժարվում է իր քվոտաներից։ 

Տնտեսագետներն ու փորձագետները կանխատեսում են, որ որքան խորանա այս անջրպետը պաշտոնական Երևանի և Մոսկվայի միջև, այնքան տուժելու է տնտեսությունն ու շարքային քաղաքացիները:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular