Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Գործընկերները կարեւորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը եւ առաջացած խնդիրներին: Գերմանացի խորհրդարանականը նկատել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել իրենց կողմից:
Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի եւ իր անունից շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ սկզբունքային եւ հասցեական ելույթի համար:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ: