ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավագույն տավղահարներից մեկը՝ Քսավիեր դե Մեստղը գալիս է Երևան

ՄՇԱԿՈՒՅԹ

Նոյեմբերի 12՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում  «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը:

Քսավիեր դե Մեստղը  մեր օրերի լավագույն տավղահարներից մեկը։ Լինելով իր գործիքի կատարյալ վարպետ՝ նա ընդլայնել է տավղի երգացանկը՝ ժամանակակից կոմպոզիտորներից անձամբ պատվիրելով նոր գործեր։ Նա նաև զբաղվում է կարևորագույն գործերի փոխադրմամբ և միակ քնարահարն է, որը կատարել է Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտը ֆա մաժորում, K 459։

Այս երաժշտական տեսլականը մղել է նրան համագործակցելու Անդրե Պրեվինի, Սըր Սայմըն Րեթլի, Ռիկարդո Մուտիի, Դանիելե Գատտիի, Ֆիլիպ Ջորդանի, Քրիստիան  Յարվիի, Բերթրանդ դե Բիլլիի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Դանիել Հարդինգի և Միրգա Գրաժինիտե-Թիլայի հետ։ Նրան նվագակցել են այնպիսի հանրահայտ նվագախմբեր, ինչպիսիք են Չիկագոյի, Մոնրեալի, Բիրմինգհեմի և Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Լոնդոնի, Պետերբուրգի և Չինաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ցյուրիխի Թոնհալե նվագախումբը, Սալցբուրգի Մոցարտեումի նվագախումբը, Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախումբը և Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը։ Իր հայրենի Ֆրանսիայում երաժիշտը համագործակցել է Փարիզի նվագախմբի, Փարիզի և Լիոնի պետական նվագախմբերի, Ֆրանսիայի, Մոնտե Կառլոյի, Մոնպելիեյի, Լիլի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև մենահամերգներով հանդես եկել Փարիզի և Լիլի օպերային թատրոններում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Պոյտիեում, Ավինյոնում և մի շարք այլ վայրերում։

Իր նվագախմբային ելույթներին զուգահեռ՝ դե Մեստղը հետաքրքրված է նաև կամերային երաժշտությամբ և պարբերաբար համատեղում էր իր երաժշտական գործունեությունը նմանատիպ նախագծերի հետ։ 2019-2020 թվականներին նա սկսում է նոր համագործակցություն Ռոլանդո Վիլլասոնի հետ: Նրանք ելույթով հանդես են եկել Մոսկվայի «Զարյադիե» դահլիճում,  Ֆրանկֆուրտի օպերայում, «Ռայնգաու Մուզիկ» փառատոնում, Վիեննայում, Պրահայում, այցելել են աշխարհի այլ քաղաքներ համերգային շրջագայության: Քսավիեր դե Մեստղը աշխատել է ֆլամենկոյի և կաստանետի լեգենդ Լուչերո Տենայի հետ իսպանական երգացանկի ծրագրում՝ շրջագայելով Եվրոպայում, Ճապոնիայում և Չինաստանում։ Նա նաև ելույթ է ունեցել Հոնկոնգի «Ֆրանսիական մայիս» փառատոնում և թողարկել ալբոմ: Նա համագործակցել է նաև Դիանա Դամրաուի, Արաբելա Շտայնբախերի, Դանիել Մյուլլեր-Շոթի, Բայբա Սկրիդեի, Անտուան Թամեստիտի, Մոյցա Էրդմանի և Մագալի Մոսնիերի հետ:

2008 թվականից ի վեր, դե Մեստղը եղել է Սոնի Մյուզիքի բացառիկ երաժիշտ։ Նա իր առաջին ալբոմի՝ Դեբյուսիին նվիրված Nuit d’Etoiles-ի համար արժանացել է Echo Klassik մրցանակի՝ որպես լավագույն կատարող։ Հետագայում նա թողարկում է նաև բարոկկո երաժշտություն ներկայացնող Hommage à Haydn (2009), Aranjuez (2010) and Notte Veneziana (2012) ալբոմները՝ հյուսելով մի հիանալի երգացանկ։ Իր վերջին թողարկումների թվին է պատկանում Դիանա Դամրաուի հետ իր ելույթները, Իվոր Բոլտոնի և Զալցբուրգի «Մոցարտեում»-ի հետ Մոցարտի 19-րդ դաշնամուրային կոնցերտի (K.459) իր փոխադրման կատարումը (Մոլդովա, 2015), սլավ կոմպոզիտորների՝ սոլո տավղի համար գրված ստեղծագործությունները, ինչպես նաև Ուիլլիամ Քրիստիի և «Ար Ֆլորիսան» անսամբլի հետ իր «La Harpe Reine» (2016) ելույթների DVD տեսասկավառակը:

Ծնված լինելով Տուլոնում՝ դե Մեստղը քնար նվագել սովորել է Վասիլիա Բրիանոյի հետ՝ տեղի կոնսերվատորիայում։ Իր կատարողական կարողությունները նա հետագայում կատարելագործել է Փարիզում՝ Քեթրին Միշելի և Ժակլին Բորոտի հետ: Նա նաև սովորել է Փարիզի «Sciences Po» (Քաղաքագիտության փարիզյան ինստիտուտ), իսկ հետո Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում: 1998-ին նա արժանացել է իր առաջին մրցանակին՝ ԱՄՆ-ի Բլումինգտոնի քնարի հեղինակավոր միջազգային մրցույթում և նույն թվականին դարձել առաջին ֆրանսիացի երաժիշտը, որն ընդունվել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ։

Նա 2001 թ․-ից դասավանդում է Համբուրգի արաժշտական ավագ դպրոցում։

Տավղահարը նվագում է  Lyon & Healy գործիքի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular