ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փորձում է շեղել կասկածները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները հիմա էլ փորձում են համոզել, թե իրենք ոչ մի կապ չունեն հոկտեմբերի 20-ին Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգություններից և խժդժություններից։ Քննչական կոմիտեից հայտնել են, թե ներկայացուցչության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ընթացքում հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով 10 անձ է ձերբակալվել, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը ճանաչվել է տուժող։

Քննչական կոմիտեն հաղորդումներ է ստացել քաշքշոցների, ձեռքերով մեկ անձին հարվածներ հասցնելու, Տոյոտա մեքենան վնասելու, անհայտ հանգամանքներում մեքենայի սրահի պահոցից խոշոր գումարի անհետացման, բջջային հեռախոսի և պետհամարանիշի գողության վերաբերյալ։ Ձերբակալված 10 անձանց ինքնությունը չի հաղորդվում, սակայն իրավապահ մարմիններում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ձերբակալվածները պարզապես շարքային արցախցիներ են, որոնց հրահրել էին, իսկ հիմնական սադրիչները, որ այնտեղ էին ժամանել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղորդմամբ, որևէ պատժի չեն արժանցել և կարողացել են «բարեհաջող» կերպով լքել տարածքը։

Արցախի իշխանությունները հայտարարությամբ դատապարտել են հոկտեմբերի 20-ին տեղի ունեցածը՝ նշելով, որ քաղաքացիները փորձել են հրահրել զանգվածային անկարգություններ, մինչդեռ Սամվել Շահրամանյանը պատրաստ է եղել հանդիպմանը, իսկ արդեն փակ հանդիպմանը քաղաքացիները բարձրացրել են մի շարք սոցիալական, այդ թվում՝ Հայասատանում կացարանով ապահոված չլինելու հետ կապված խնդիրներ։

Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը, ըստ ամենայնի, վերջինը չի լինելու։ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են ոչ միայն ճնշման և կրնկի տակ պահել Արցախի՝ Հայաստան տեղափոխված իշխանություններին և նրանց կողմնակիցներին, այլև քրեական տարբեր գործեր հարուցելով՝ զրկել, կամ էլ պարտադրել զերծ մնալ ընդդիմության հետ համագործակցությունից, հատկապես այն, երբ Արցախից Հայաստան տեղափոխված 100 հազարից ավելի մարդկանց մեծ մասը կարողացել է որոշակի միջոցներ հայթայթել, կամ պետությունից ստանալ իր կացարանն ու սնունդը ապահովելու համար և շոկից դուրս գալուց հետո, արցախցիները լեգիտիմ հարցեր ունեն փաշինյանական իշխանությանը, թե ինչու՞ ամեն ինչ արեցին Արցախն Ադրբեջանին հանձնելու համար։

Գայանե Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular