ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարող են «3+3» ձևաչափի շրջանակում հոկտեմբերի 23-ին հանդիպել Թեհրանում. ԻՌՆԱ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ), հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան հաստատում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրված բանակցությունները Թեհրանում հոկտեմբերի 23-ին:

Աղբյուրը նկատում է, որ «3+3» ձևաչափի ձևավորման կարևորագույն նպատակը տարածաշրջանի խնդիրների լուծումն է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և առանց արտատարածաշրջանային և արևմտյան երկրների միջամտության:

«3+3»-ի առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում՝ առանց Վրաստանի ներկայության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular