44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Մարտիրոսյանի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը Լևոնը դուրս եկավ տնից ու այլևս չվերադարձավ․ 2023-ի նույն օրը մենք տուն ենք տանում մեր զույգ աղջիկներին»․ 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Մարտիրոսյանի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցել զոհված զինծառայողների այն ծնողներին, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ։