ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ Արցախյան հարցի հետ կապված նիստեր են անցկացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի  նախաձեռնութկամբ, երկու հեռավար նիստեր են տեղի ունեցել, արցախյան նոր իրավիճակում իրադարձությունների ընդհանուր գնահատականը կատարելու եւ առաջիկաաշխատանքների ուղենիշերը ճշտելու նպատակով։

Նիստերուն մասնակցել են Հայաստանից, Արցախից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Հարավային Ամերիկայից . Միջին Արեւելքից պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ եւ քաղաքագետներ՝ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Արմեն Մարուքյանը, Վահրամ Բալայանը, Վիգեն Չթրյանը, Սիմոն Փայասլյանը, Վահրամ Շամմասյանը, Խաչիկ Տեր- Ղուկասյանը, Նորա Պայրագտարյանը, Շահան Գանտահարյանը եւ խորհրդակցական նսիտերի քարտուղար Ահարոն Շխրտմյանը;

 Առաջին նիստը կայացել է հոկտեմբերի 12-ին, այն նվիրված էր արցախյան իրադարձությունների պատճառահետեւանքային կապերին; 

Քննարկկումներին ներառված են՝ 

ա) տարածաշրջանային իրադարձություններ եւ աշխարհաքաղաքականություն, 

 

բ) բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակը եւ տարբեր պետությունների մոտեցումները, մարդասիրական օժանդակություններ,
գ)ռազմագերիների եւ պետական պաշտոնյաների ազատ արձակման պաանջների իրավական հիմքեր
դ)Արցախի ժողովրդի վերադարձի իրավունք՝ պայմանավորված անվտանգության  երաշխիքներով եւ իրավունքների պաշտպանությամբ,
ե) կրոնական- մշակութային ժառանգության իրավիճակ, պատմության նենգափոխում;
  
Երկրորդ նիստում կենտրոնացել են իրավիճակի հաղթահարման իրավական հնարավոր ուղիների վրա; 
Երկրորդ նիստի  օրակարգի առանցքը պետք է լինի , աշխարհաքաղաքական նորագոյն իրադարձությունների լույսի տակ, հայկական կողմի հետագա աշխատանքային ուղիների քննարկումը։

Ակադեմիական-մասնագիտական բնույթի քննարկման յուրաքանչյուր նիստի ավարտին, Վեհափառ Հայրապետը ամփոփել է առաջարկված գործողությունների կետերը, որոնք պիտի համալրվեն հեռավար խորհրդակցությունների  առաջիկա նիստերով եւ պիտի հրապարակվեն, հատկապես իբրեւ աշխատանքային ուղի առաջարկող վերլուծականներով։

Նշենք, որ համահայկական օրակարգի տարողություն  ունեցող այս հրատապ թեմաների քննարկումների  համար, Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ այս ձեւով կգործի  մասնագիտական հարթակ, որին ներառված են Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից փորձագիտական մարդուժի ներկայացուցիչները։

Երրորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular