Շարունակում ենք Արցախում փնտրել մարդկանց. քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ ԿԽՄԿ (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին: Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի միազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:
Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն:
Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով:
Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու համար: