ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը գրավելով Արցախի մնացած մասը՝ նոր հնարավորություն է ստացել ոչնչացնելու հայկական մշակութային ժառանգությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը գրավելով Արցախի մնացած մասը՝ նոր հնարավորություն է ստացել ոչնչացնելու հայկական մշակութային ժառանգությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ անդրադառնալով օկուպացված Արցախի մշակութային ժառանգության ճակատագրին:

«Արցախի ողջ մշակութայիյ ժառանգությունը հայտնվել է Ադրբեջանի թիրախի տակ եւ ես ակրծում եմ, որ այդ հնարավորությունից Ադրբեջանը հիմա կօգտվի եւ քանի հայ բնակչությունն էլ տեղում չէ, բռնի տեղահանված է, հետեւաբար ազատ գործելու հնարավորություն ունի»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը ցույց է տալիս, թե իբր  պահակներ է կանգնեցրել մշակութային կոթողների մոտ, Քորթոշյանը վստահ է, որ դա ցուցադրական մի քայլ է.

«Ադրբեջանը անցած տարիներին փաստել է, որ իր գործունեությունը հակահայկական է, ոչ միայն թիրախովորում է բնակչությանը, այլ նաեւ հուշարձաններն է թիրախավորում եւ հետեւաբար, եթե այս Ադրբեջանն է, այս իշխանությունն է, հնարավոր չէ, որ ինչ-որ բան փոխվի: Կարող է՝ որոշ ժամանակ, մինչեւ միջազգային խմբեր են գնում-գալիս,կարող է մի ժամանակ ցուցադրական պահպանել, սակայն եթե երկարաժամկետ քայլեր չձեռնարկվեն, Ադրբեջանը չի պահպանի հայկական մշակութային ժառանգությունը: Մեր հուշարձանները միայննմենք կարող էինք պահպանել, եթե այն անցել է թշնամուն, այնտեղ էլ հայեր չկան, դրան վաղ թե, ուշ ոչնչացվելու են: Իսկ Եվրոպան, ԱՄն-ն կամ միջազգային կառույցների հսկողությունը ժամանակավոր արդյունք կարող է միայն տալ»: 

Քորթոշյանը նշեց, որ դեռ տեղյակ չէ՝ ինչն է հաջողվել դուրս բերել Արցախից, ինչն է  մնացել թշնամուն:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ  փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ առանձնապես հույսեր չունի, որ թշնամին կպահպանի հայկական մշակութային  ժառանգությունը Արցախում:

«Մենք 2020 թվականից հետո տեսանք, թե  ինչպես վարվեցին իրենց վերահսկողության տակ մնացած մշակութային կոթողների հետ: Մենք միջազգային կառույցների հետ ենք հանդիպել, ՀՀ համապատասխան լիազոր մարմինների հետ, անհատ կազմակերպությունների հետ. սակայն, ցավոք սրտի, ոչ ոք չի կարողացել Ադրբեջանին համոզել, որ գոնե մոնիթորինգային խումբ ուղարկեին այնտեղ: Նրանք իրենց լրատվության մեջ արդեն հայտարարել են, որ մեր եկեղեցիները, վանքերը ոչ թե հայկական են, այլ աղվանական եւ դրա  համար են իբր պահպանում որոշները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular