ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախն ընկավ, երբ Ստեփանակերտում ծափերով Նիկոլ էին դիմավորում, երբ լուռ էին Մանվելին խաչելու ժամանակ, երբ 2021-ի ընտրություններին Արցախի ղեկավարությունը եկավ Արցախ հանձնողի շտաբ․․․

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան ու հաճախորդներ, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով՝ ինչ կործանարար քայլերի հետևանքով կորցրեցինք Արցախը․

«Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան։

Գիտե՞ք՝ Արցախը երբ ընկավ…

Երբ Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու։

Երբ Նիկոլն Արցախի առաջին նախագահ Քոչարյանին կալանավորում էր, իսկ Ստեփանակերտում  ծափերով Նիկոլ էին դիմավորում ։

Երբ Նիկոլն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։

Երբ լուռ էին Մանվելին խաչելու ժամանակ։

Երբ Գյումրիում Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։

Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից, որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Երբ աղետալի պատերազմից հետո չհամարձակվեցին Նիկոլին մերժել։

Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախ ազատագրողի, այլ՝ Արցախ հանձնողի շտաբ։

Երբ Նիկոլը Ալիեւի հրամանով դադարեց Արցախ գնալ։

Երբ Նիկոլը հանձնեց Լաչինն ու Աղավնոն։

Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։

Երբ Նիկոլը սկսեց բանակցել ոչ թե ռուսական, այլ բրյուսելյան ու արեւմտյան հարթակներում։

Երբ Նիկոլը Պրահայում, Բրյուսելում, Ռեկյավիկում, Երեւանում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։

Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց վեցնոցներն արցախցիներին ինտեգրման կոչեր էին անում։

Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում ասաց, որ ինքը չի ներքաշվելու Ադրբեջանի Արցախի դեմ ցեղասպան պատերազմ իրականացնելու մեջ։

Երբ Նիկոլը դիտորդ էր, երբ Արցախում կոտորած էր։

Երբ Արցախը վերջին լքող Բաբայան Սամոն, միայնակ թողնելով իր հազարավոր հայրենակիցներին, առաջիններից մեկը լքեց Արցախը։

Երբ փորձ արվեց Արցախի հանձնման մեղքը գլխավոր մեղավոր Նիկոլից դնել 10 օրվա նոր իշխանության վրա։

Երբ խառնակիչ կապիտուլյանտների կամակատարները հայտնվեցին Հ1-ի եթերում։

Երբ կա գոնե մեկ արցախցի, ով փորձում է արդարացնել Նիկոլին։

Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան ու հաճախորդներ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular