Օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Երևանում` Արզումանյան փողոցում, օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Մաշտոցի բաժինն ահազանգը ստացել է ժամը 12:00-ի սահմաններում։
«Վնասվել է ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան»,– ասել է նա:
Համապատասխան փաստաթղթեր են կազմվում նախաքննական մարմին ուղարկելու համար։
Հիշեցնենք` նման դեպք էր գրանցվել նաև օգոստոսի 10-ին Երևանի Աբելյան փողոցում։ 18 համարի երթուղայինի վարորդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ ենթադրաբար կրակել են իր վարած ավտոբուսի վրա։