ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում դպրոցականը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել վեյփ օգտագործելուց հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի մեծությամբ 3-րդ քաղաք Նովոսիբիրսկում երկու դեռահաս է հոսպիտալացվել դպրոցական զուգարանում էլեկտրոնային ծխամորճ օգտագործելուց հետո։ Այս մասին հայտնել է Baza-ի տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ հոկտեմբերի 20-ին քաղաքի 19-րդ դպրոցի երկու աշակերտ՝ 15-ամյա Միշան և 12-ամյա Սաշան, երրորդ պարապմունքից հետո եկել են դպրոցի զուգարան։ Այնտեղ նրանք վեյփ են օգտագործել և իրենց վատ զգացել ծխելուց գրեթե անմիջապես հետո: Դպրոցականների վիճակը նկատելով՝ մյուս աշակերտների ծնողները շտապօգնություն են կանչել։

Ընկերները հիվանդանոց են տեղափոխվել անհայտ նյութից թունավորում ստանալու ախտորոշմամբ։ Միշան հոսպիտալացվել է թունաբանական բաժանմունք, իսկ Սաշան՝ վերակենդանացման բաժանմունք։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քննություն է իրականացնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular