ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«3+3». Հայաստանը հայտարարում, ապա փորձում է խուսափել հանդիպումից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն Իրանից ստացել է «3+3» տարածաշրջանային ձևաչափով քննարկումներին մասնակցելու հրավեր, սակայն առայժմ չի որոշել՝ կմասնակցի, թե՝ ոչ։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը երեկ հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը պաշտոնական հրավերի մասին, լրագրողների հետ զրույցում նշել, թե հնարավոր հանդիպումը պետք է տեղի ունենա Թեհրանում։ «Մենք իրանական կողմից ստացել ենք հանդիպման հրավեր, այս պահին իրանական կողմին մեր գործընկերների հետ քննարկումներ են տեղի ունենում, երբ վերջնական որոշում լինի դրա մասին հանրային կերպով կհայտարարվի»,- ասել է Կոստանյանը։

Օրեր առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հայտարարեց, թե Երևանը պատրաստ է Թեհրանում նախատեսվող քննարկումներին։ Մինչ օրս այս ձևաչափով, որ առաջարկել են Թուրքիան և Ադրբեջանը, մեկ հանդիպում է տեղի ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարների մասնակցությամբ, Վրաստանը հրաժարվել է մասնակցել, սակայն այս անգամ կարծես որևէ վերապահում չունի հանդիպման վերաբերյալ և պատրաստ է մասնակցել։

Ի սկզբանե Հայաստանը հայտարարել էր, թե այս ձևաչափը չպիտի ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են, կամ քննարկվում են այդ հարթակներում, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Երևանը մտավախություն ունի, որ այդ «3+3» ձևաչափը կարող է լրացուցիչ ճնշման գործիք դառնալ Հայաստանի դեմ, բացի այդ Իրանը և այլ երկրներ առաջ մղելով «3+3»-ը՝ փորձում են այդ կերպ չեզոքացնել Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանի վրա, այդ մասին բազմիցս նշել են, թե՛ Ռուսաստանը և թե՛ Իրանը, իսկ Արևմուտքի խամաճիկը դարձած Փաշինյանի համար դա մահացու լուրջ վտանգներ է պարունակում, ուստի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ձախողեն «3+3»-ը։

Չի բացառվում, որ վերջին պահին Փաշինյանի արտգործնախարարը ընդհանրապես հրաժարվի ուղևորվել Թեհրան։ Թե ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ, Փաշինյանենց առանձնապես չի մտահոգում։

Արամ Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular