ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն իրար դեմ է հանում արցախցիներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեռ օրեր առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան տեղահանված արցախցիներից վտանգը չեզոքացնելու ձև է մշակել. կոնֆլիկտ է առաջացնում հենց արցախցիների շրջանում, նրանց իրար դեմ հանում և այդ կերպ իրականացնում իր գարշելի մտադրությունը։

Ինչպես և սպասելի էր, երեկ հենց այդ կոնֆլիկտի առաջին դրսևորումները տեղի ունեցան Երևանում՝ Արցախի ներկայացուցչության մոտ։ Մի քանի տասնյակ ագրեսիվ տրամադրված անձինք հավաքվել էին շենքի դիմաց և պատասխաններ էին պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից և այլ պաշտոնյաներից։

Հավաքվածները երկու անգամ ներխուժեցին ներկայացուցչության տարածք, քաշքշուկ սարքեցին՝ պահանջելով, որ Սամվել Շահրամանյանը հրապարակային պատասխանի իրենց հարցերին։ Արցախի նախագահը քանիցս նշեց, որ չի կարող բաց ասել բաներ, որոնք կարող են վտանգել ոչ միայն Արցախի հարցը, այլ նաև Հայաստանի Հանրապետությունը, խնդրեց փոքր պատվիրակություն գա և դռնփակ, առանց լրագրողների ներկայության պատասխանի հարցերին, ավելին ասաց, որ պատրաստվում է առաջիկայում մեծ հարցազրույց տալ Հանրային հեռուստաընկերությանը։

Մի քանի ժամ տևած այդ «բողոքի ակցիայի» ընթացքում տեղի ունեցան նաև ծեծկռտուքի դեպքեր, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին հարվածներ հասցրեցին, պատռեցին հագուստը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս միջադեպն ի սկզբանե էր կազմակերպված և հրահրված էր եղել Նիկոլ Փաշինյանի և նրա խամաճիկ դարձած Սամվել Բաբայանի կողմից։ Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ, Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Բաղունցը Արցախի ներկայացուցչություն էր հրավիրել Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին, Սամվել Շահրամանյանին և պետնախարար Արթուր Հարությունյանին՝ ասելով, որ մի խումբ արցախցիներ հանդիպում են խնդրել քննարկելու հետագա անելիքները։

Իհարկե, մի քանիսը չեն ներկայացել՝ տեղեկություն ունենալով, թե ինչ է կատարվում, մյուսներն էլ չափազանց տհաճ իրավիճակում էին հայտնվել։ Առաջիկայում ևս, Բաբայանն ու իր կողմնակիցները մտադիր են նոր բախումներ հրահրել, դրա համար օգտագործելով իշխանության տարածած թեզերը և այդ կերպ արցախցիների մեջ «սև կատու» գցել, որպեսզի հնարավորություն ունենան լավամարդ դառնալ Նիկոլ Փաշինյանի մոտ։

Անի Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular