Apple-ը չի շտկել գիշերային ժամերին իր սմարթֆոնների անջատման խնդիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆApple-ը չի շտկել և չի մեկնաբանել գիշերային ժամերին սմարթֆոնների անջատման խնդիրը։ Այս մասին հայտնել է ZDNet-ը։
Լրագրողներն ուշադրություն են հրավիրել գիշերային ժամերին iPhone-ի անսպասելի անջատման մասին հրապարակումների վրա, որոնք արվել են Reddit-ում։
Հրապարակումներից հայտնի է դարձել, որ մարդկանց հեռախոսները սկսել են անջատվել գիշերը, սակայն առավոտյան նորից միացել են։
Օգտատերերը նշել են, որ իրենք չէին հայտնաբերի խնդիրը, եթե սմարթֆոննառավոտյան գաղտնաբառ չպահանջեր ապակողպման ժամանակ. սովորաբար iPhone-ը պահանջում է մուտքագրել գաղտնաբառ միացնելուց կամ վերագործարկելուց հետո:
Դատելով հրապարակումներից՝ առեղծվածային խնդիրը կապված չէ կոնկրետ iPhone 15-ի կամ iOS 17-ի հետ. խոսքը վերաբերում է առանձին դեպքերի։
Հոկտեմբերի վերջին Apple-ը թողարկել է iOS-ի թարմացում, որը շտկել է iPhone 15 Pro-ի էկրանի հետ կապված խնդիրը: