ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Հաճնում երիտասարդները ստացել են դանակի մի քանի հարվածներ ու տեղափոխվել հիվանդանոց. ո՞վ է կասկածյալը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.COM-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Նոր Հաճնում 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում է Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Մաթևոսյանը: 

Հ. Մաթևոսյանը Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի որդին է:
 
Ինչեպս ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հոկտեմբերի 19-ին, դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 31-ամյա Գևորգ Բ.-ն է:

Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ «որովայնի առաջային պատի, կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ոստիկանները վերադարձել են հիվանդանոց, սակայն բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ա.-ն է:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ պարզել էին, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հայկ Մ.-ն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ էր հասցրել Գևորգ Բ.-ին և Նարեկ Ա.-ին: 

Գևորգ Բ.-ն «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular