ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաղապետի պաշտոնները՝ լուրջ կռիվ. բունտ է հասունացել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի թաղապետերի պաշտոնները դարձել են լուրջ կռիվ իշխանության եւ «Հանրապետություն» կուսակցության միչեւ, քանի որ իշխանությունը, համագործակցային դաշինք ունենալով «Հանրապետություն» կուսակցության հետ, պետք է նրանց էլ բաժանի թաղապետերի պաշտոններ։

Նախապես որոշված էր, որ 3 թաղապետ պետք է լքի պաշտոնը եւ հեռանա, եւ այդ պաշտոններին պետք է նշանակվեն «Հանրապետություն» կուսակցության անդամները։ Այժմ Մալաթիա-Սեբաստիա,Դավթաշեն եւ Նոր Նորք վարչական շրջանների այդ 3 ՔՊ-ական թաղապետերը մեծ բունտ են անում Ավինյանի մոտ, որ սա արդար քայլ չէ իրենց նկատմամբ, քանի որ իրենք իշխանության կողքին կանգնել եւ աջակցել են նրանց ամենավատ ժամանակաշրջանում, եւ հիմա ստիպում են լքել իրենց պաշտոնները։

Ամենավատ վիճակում գտնվում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը՝ Ռոման Համբարձումյանը, որովհետեւ իր շրջապատում թաղապետը հպարտորեն ասել էր, որ նա խնդիր չունի Տիգրան Ավինյանի հետ, իսկ ընտրություններից հետո այդ պաշտոնը ավելի կամրապնդի, իսկ այժմ նրա գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Այս թեժ քննարկումները շարունակվում են Նոր Նորքի թաղապետ Արմեն Մհերյանի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ Արման Բարխուդարյանի շուրջ եւս:

Իրավիճակը թեժ է, բայց իշխանությունը տարբերակ չունի եւ պետք է այս պաշտոնները տա «Հանրապետություն» կուսակցությանը։

Հիշեցնենք, որ նախնական որոշված է, որ «Հանրապետություն» կուսակցությանը տրվելու է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որը ղեկավարելու է Ռոմիկ Մխիթարյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմներից է եղել, պատերազմի մասնակից է: Նրա տեղակալ նշանակվելու է Վաչե Վանյանը, որը եւս նույն կուսակցությունից է: Դավիթաշենը եւս կղեկավարի «Հանրապետություն» կուսակցությունը, դեռեւս որոշում են, թե ով, իսկ Նոր Նորքը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը:

Նաեւ սեւ ամպեր են կուտակվել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանի գլխին, քանի որ որոշված է Կենտրոնի թաղապետ նշանակել Նուարդ Վարդանյանին»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular