ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեռնատարների մուտքը Երևան կսահմանափակվի. կթեթևացնի՞ նման որոշումը երթևեկությունը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանյան խցանումները գնալով դառնում են անտանելի: Առաջարկվում են տարբեր լուծումներ, այդ թվում՝ որոշակի տարբերակներ են հնչել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից:

Մեր տեղեկություններով, որպես այս խնդրի լուծման քայլերից մեկը՝ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի որոշակի, հատկապես կենտրոնական հատվածներում կարգելվի 1,5 տոննա և ավելի բեռնվածությամբ բեռնատարների մուտքը առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ն:

Ի դեպ, այս արգելքը «շրջանցելը» կորակվի որպես «ճանապարհային նշաններին չենթարկվելը», որն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular