Պաղեստինյան Կարմիր մահիկը կոչ է անում կանխել նոր ջարդը Գազայի եւս մեկ հիվանդանոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ իսրայելական զորքերից նախազգուշացում է ստացել՝ «անհապաղ տարհանել» Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը, հաղորդում է WAFA-ն:
Այս պահին հիվանդանոցում կա ավելի քան 400 հիվանդ և 12 հազար փախստական։
«Մենք կոչ ենք անում աշխարհին շտապ գործողություններ ձեռնարկել՝ կանխելու հերթական ջարդը, ինչպիսին տեղի ունեցավ Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցում, որի հետևանքով մի քանի հարյուր մարդ զոհվեց», - ասվում է հայտարարության մեջ: