ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նաթանյահուն բանակցել է ԱՄՆ նախագահ Բայդենի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Բենիամին Նաթանյահուն հոկտեմբերի 20-ին բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է Maariv պորտալը։

Նշվում է, որ խոսակցությունը վերաբերել է Գազայի հատվածում շարունակվող պատերազմին։

Ինչպես հաղորդում է Cursor-ը, Իսրայել կատարած այցի հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Օվալաձև առանձնասենյակից ազգին ուղղված  տեսաուղերձ է ձայնագրել, որում նաև կոչ է անում Կոնգրեսին։ «Նա ցանկանում է մեծացնել ռազմական օգնությունը   հրեական պետությանը և Ուկրաինային՝ օգնելու երկրներին պայքարել ահաբեկչության դեմ»․,- նշում է լրատվամիջոցը։

 

Բայդենը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ միշտ պատրաստ է օգնել Իսրայելին անվտանգության հարցերում։ «Մենք բոլորս էլ պատմության շրջադարձային պահ ենք ապրում, և սա այն պահերից է, երբ մեր ապագան կախված է լինելու այսօրվա կայացրած որոշումներից»,- ասել է նա։

Cursor-ն ավելի վաղ գրել էր, որ Նաթանյահուն և Բայդենը կարևոր համատեղ հայտարարություն են արել իսրայելցիներին։ «Մեր կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի ղեկավարին այս պատերազմում Միացյալ Նահանգների անվերապահ աջակցության և համագործակցության համար՝ նշելով, որ երկու երկրների միջև աջակցության նման մակարդակն աննախադեպ է»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել էր Իսրայել։ «Նրա այցն աննախադեպ էր, քանի որ պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ամերիկացի առաջնորդը այցելում էր մեր երկիր պատերազմի ժամանակ»,- գրում է լրատվամիջոցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular