ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն Արցախում թիրախավորել է կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակավայրեր, արձանագրվել են քաղաքացիական անձանց դիմահար սպանելու դեպքեր. Թաթոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը փաստեր է ներկայացրել Արցախի (ըստ գյուղերի եւ քաղաքների) նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների եւ բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ:

«Փաստերն ակնհայտորեն վկայում են, որ ադրբեջանական զինված ծառայողները մեկուսացրել են իրարից Արցախի խոշոր բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին եւ Ասկերանը»,- ընդգծել է Արման Թաթոյանը՝ հավելելով՝  զինված հարձակումներն իրականացվել են հենց այս 4 ուղղություններով:

«Նրանք սա արել են հատուկ նպատակով: Այս ռազմավարության պատճառով հազարավոր մարդիկ կորցրել են կապն իրենց ընտանիքների հետ: Այս կերպ ադրբեջանական իշխանությունը դիտավորությամբ առաջացրել է խուճապ եւ քաոսային իրավիճակ: Ընդ որում, փաստերով ապացուցվում է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածնքեր: Օրինակ՝ անմիջապես գրավել են Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգը, որի պատճառով հնարավոր չի եղել ֆիլտրել խմելու ջուրը, եւ մարդիկ ստիպված են եղել խմել պղտոր ջուր:

Այս ամենից զատ, ադրբեջանական կողմը հրետանային ու ավիացիոն հարվածներով թիրախավորել է բնակավայրերը, որը հանգեցրել է երկու տասնյակ զոհերի եւ հարյուրավոր վիրավորների խաղաղ բնակիչների շրջանում (ք. Ստեփանակերտ, Սառնաղբյուր, Վարդաձոր գյուղեր եւ այլն):

Արձանագրվել են նաև քաղաքացիական անձանց դիմահար սպանելու դեպքեր (օրինակ՝ Ստեփանակերտից Հարավ գյուղ տանող ճանապարհին սպանել են քաղաքացիական ավտոմեքենայով թոռանը գտնելու գնացող պապուն)»,- նշել է Արման Թաթոյանը:

Ներկայացված փաստերը նա հավաքագրել է՝ սեպտեմբերի 19-ից սկսած:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular