ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնդիրը վերաբերում է երեխաներին. բաց նամակ Կարեն Կարապետյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեծարգո պարոն վարչապետ,

Համաձայն ՀՀ կառավարության 2016 թ. մարտի 24-ի թիվ 336-Ն որոշման, Դիտակ գյուղի մանկապարտեզի գործարկման և վերազինման համար որպես սուբվենցիա կառավարության պահուստային ֆոնդից հատկացված էր 11 մլն դրամ, սակայն այդ որոշման կատարումն անհասկանալի պատճառներով հետաձգվում էր: Միայն այն բանից հետո, երբ վարչապետին կից ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի 2016 թ-ի մայիսի 6-ի նիստի ժամանակ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն դիմեց Դիտակ գյուղի  վերակառուցված մանկապարտեզի համաֆինանսավորման գործընթացն արագացնելու խնդրանքով, կառավարությունն անմիջապես արձագանքեց, և արդյունքում` մանկապարտեզի գործարկումը 40 երեխայի համար դարձավ հնարավոր:

Հարկ ենք համարում նշել, որ մանկապարտեզի վերակառուցումն իրականացվել է բարեգործական ծրագրի շրջանակում` Sourir vers I'Avenir մասնավոր շվեյցարական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Շվեյցարիայի դեսպանատան մասնակցությամբ, որի դեսպանը ներկա է գտնվել մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի վերակառուցման համար ծախսվել է 77500 ԱՄՆ դոլար:

Ցավոք սրտի, նոր ձևավորված ՀՀ կառավարությունը 2017 թ.-ից դադարեցրել է Դիտակի մանկապարտեզի ֆինանսավորումը:

Պարոն վարչապետ, մենք ողջունում ենք մեր երկիր ներդրումների ներգրավման Ձեր մոտեցումը: Դրա հետ մեկտեղ Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ դոնորները և բարեգործական հիմնադրամներն, իրականացնելով ներդրումային և բարեգործական ծրագրեր, մեծ ուշադրություն են դարձնում կառավարության դիրքորոշմանն այն խնդիրների վերաբերյալ, որոնք նրանք օգնում են լուծել իրենց ֆինանսական աջակցության շրջանակում: Տվյալ դեպքում, խնդիրը վերաբերում է  Դիտակ գյուղի երեխաներին: Մենք դիմում ենք Ձեզ խնդրանքով, որ կառավարությունը Դիտակ գյուղի մանկապարտեզին ֆինանսավորում տրամադրի շարունակական հիմունքներով և հույս ենք հայտնում, որ այդ հարցը դրական լուծում կստանա նախքան Շվեյցարիայից նկարահանող խմբի ժամանումը, որը մտադիր է ֆիլմ նկարահանել վերոհիշյալ բարեգործական ծրագրի մասին:

Դոնորների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների բարեգործական ներդրումային ծրագրերում համագործակցությանն ուղղված ջանքերը կարող էին ունենալ շարունակություն այլ դպրոցների և մանկապարտեզների մասով, որոնց կարիքն այդքան ունեն մեր երեխաները:

Հարգանքով`

Ելենա Մանվելյան

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի»  ՀԿ նախագահ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular