ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիներին ուղղորդված սադրանքի են մղում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր մի խումբ արցախցիներ, կոնկրետ սադրիչ գործողություններով, փորձում էին Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում իրական քաոս ստեղծել։ Նրանք նախ պահանջում էին հանդիպել նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, ապա հանդիպման ընթացքում փորձեցին ամեն կերպ այն տապալել։ Ակնհայտորեն հատուկ ուղղորդված որոշ անձիք Շահրամանյանի խոսքին զուգահեռ տարբեր ռեպլիկներ էին հնչեցնում և լարում առանց այն էլ շիկացած միջավայրը։

Եթե հաշվի առնենք, թե այս օրերին Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցներն ինչ ջերմեռանդությամբ էին հակաարցախյան խոսույթ կիրառում (իհարկե՝ քողարկված), և իրենց քարոզիչներն ինչպիսի տեսանյութեր ու կոնտենտ էին գեներացնում ողջ տեղեկատվական տիրույթում, ապա դժվար չէ ասել, թե որտեղից էին հայտնվել այդ անձիք և ինչ էր նրանց իրական ասելիքն ու նպատակը։

Ի դեպ, այս ամենում նկատելի էր նաև Արցախում փաշինյանական քարոզիչների ու «սազանդարների» ականջները ևս, ովքեր տևական ժամանակ է, ինչ դարձել են նիկոլական խամաճիկ։ Իսկ նպատակը պարզ էր՝ արցախցիների մեջ երկպառակտություն գցել, խորացնել նրանց միջև առկա տարաձայնությունները, փորձել մարդկանց նկատմամբ հայաստանյան տիրույթում հնարավորինս շատ ատելություն աճեցնել։

Բանական տրամաբանություն ունեցող հայի մոտ ոչ մի կասկած չկա, որ Արցախը կորսվել է առաջին հերթին Նիկոլի պատճառով։ Ավելին,  քաղաքական համակարգի դեգրադացվածության պայմաններում Հայաստանն այսօր հայտնվել է գոյաբանական սպառնալիքների առջև, և իրավիճակից ելքերը կրկին պայմանավորված են լինելու կայացվող որոշումներով ու դրանց դեմ պայքարի արդյունավետությամբ։

Ըստ էության, «դավաճանի» պիտակից այդքան խուսափող Փաշինյանը, ուզի, թե չուզի, զբաղված է դրանով, որովհետև, եթե անգամ նա իրական հայրենասեր է, ապա իր վարած քաղաքականությունը՝ ականջի համար հաճելի լինելու մղումով, կարող է կոչվել «նիկոլավարի դավաճանություն»։ Հայաստանի իշխանությունը ստեղծված ճգնաժամային իրավիճակում բոլոր հնարավոր այլընտրանքներից ընտրությունը կատարում է հիմարության կանխավարկածով՝ կայացնելով բոլոր հնարավոր որոշումներից ամենահակապետականը։

Պարզ է մի բան՝ արցախցիների նկատմամբ կատարված դավաճանությունը, ինչքան էլ Նիկոլը փորձի վեկտորներն իրենից հեռացնի և արհեստական մանևրներ ստեղծի, պարզ է, որ կատարվածի պատասխանատուն նա է։ Նմանօրինակ միջադեպերը չի բացառվում, որ շարունակական բնույթ ստանան, անգամ ավելի կտրուկ սցենարներ լինեն, սակայն այդ ամենին արցախահայությունը չպետք է տրվի, նման տաքգլուխների կողմից իրավիճակի սրումը ոչ մի լավ տեղ չի տանելու, ավելին՝ ավելի փակուղային ու ծայրահեղական է դարձնելու առանց այդ էլ գոյություն ունեցող այս դժոխային իրականությունը։

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular