ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հողմափակիչ թիկնոց

ՖՈՏՈ

Հողմափակիչ թիկնոցը (ռուսերեն Ветровка) բարակ, հողմակայուն նյութից պատրաստված վերնազգեստ է, որը ոչ միայն պահպանում է մարմնի ջերմությունը, այլ նաև թույլ է տալիս մարմնին շնչել: Զգեստապահարանի այդ տարրը, միշտ չէ, որ այնպիսին է եղել, ինչպիսին հիմա մենք տեսնում ենք դրան: 
Հողմափակիչ թիկնոցի պատմությունը սկսվել է 19-րդ դարի սկզբին։ Այն ժամանակ ծովագնացությունն ու ձկնորսությունը շատ զարգացած էին, սուր էր դրված նավաստիների առողջության պահպանման հարցը։ Սառը ծովի ալիքների պատճառով խոնավ էր և ցուրտ, և մարդիկ չէին կարող երկար ժամանակ մնալ նավի տախտակամածին ու աշխատել: Առագաստից անջրանցիկ բաճկոն ստեղծելու գաղափարը պատկանում է նավերի դերձակներին: Ցավոք, հողմափակիչ թիկնոցի առաջին ստեղծողի անունը և ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Ինչ որ է, մարդիկ առագաստի մնացորդներից կարել են լայն թիկնոց, որը ուներ առաձգական ժապավեններ թևերին ու գոտկատեղին, կողային գրպաններ և գլխանոց: Կտորը ներծծում էին խեժով և «ծխեցնում» կրակի վրա, ուստի այն դառնում էր շատ դիմացկուն, հողմակայուն և անջրանցիկ, բայց ձեռք էր բերում մի նշանակալի թերություն: Այն ծանր էր, բացի դա մաշկը չէր շնչում, իսկ էսթետիկ գեղեցկության մասին էլ ընդհանրապես խոսք չկար։
Որոշ ժամանակ անց նման բաճկոններ պատրաստելու գաղափար է ի հայտ եկել նաև ցամաքում, բայց դրանց ուղղակի նպատակը, որն է քամուց պաշտպանությունը, անցել է երկրորդ պլան, իսկ առաջին պլանում հայտնվել է գեղեցկությունը։ Հողմափակիչ թիկնոց սկսել են կարել շատ նուրբ, բայց միևնույն ժամանակ թանկարժեք նյութից՝ մետաքսից։ Դրանք արագ են ժողովրդականություն ձեռք բերել Փարիզի հարուստ խավերի շրջանում: Բայց 1929 թվականին Եվրոպայում սկսվել է ճգնաժամ, թանկարժեք գործվածքներն այլևս հասանելի չէին, և դրանցից հագուստ կարելը չափազանց անշահավետ էր դարձել։ Այնուհետև 1930 թվականին, հանրահայտ Կոկո Շանելն է նորաձևության մեջ ներմուծել ժիլետներ, «ծովային» ծալքավոր տաբատներ և, իհարկե, հողմափակիչ թիկնոցներ, որոնք շատ էին հիշեցնում նավաստիների կրածները, բայց միայն կտրվածքով և ոճով։ Շուտով Ֆրանսիայի փողոցներում հայտնվել են սպիտակ հողմափակիչներով կանայք։ Ճգնաժամից հետո զգալի թռիչք է նկատվել այդ թիկնոցների պատմության մեջ: Դա պայմանավորված էր նրանով, որ եվրոպացիներին առաջին անգամ թույլատրվել էր տարեկան վճարովի արձակուրդ՝ ութ օր, որը նրանք փորձում էին անցկացնել ծովի ափին կամ ակտիվ հանգստանալով։ Միաժամանակ սկսվել են բացվել զբոսաշրջության, ձկնորսության և հանգստի զգալի թվով խանութներ։ Հողմափակիչը դարձել է հանրաճանաչ ապրանք: Դրանք սկսել են կարել պարաշյուտի մետաքսից։ Նյութը շատերի ճաշակով էր, և ամենակարևորը, այն շատ դիմացկուն էր և թեթև, վառ գույները եռանդ էին հաղորդում հանգստացողների զգեստապահարանին, իսկ որոշ հանգստի ձևերի համար, օրինակ ժայռամագլցումը, այն կենսական նշանակություն ուներ:
Ներկայիս, ժամանակակից տեսքով, հողմափակիչ թիկնոցը հայտնվել է միայն 1965 թվականին, և ստեղծվել է այն դիզայներ Լեոն-Կլոդ Դյուամելի կողմից։ Դա սենսացիա էր դարձել այն պատճառով, որ այն կշռում էր ընդամենը 40 գրամ, ինչը, օրինակ, կարևոր դեր էր խաղում մարզիկների համար։
Մեկ այլ դիզայներ՝ Ջեֆ Հոլիսթերը, Nike-ի համար է մշակել հողմափակիչ, որը մարզիկներն առաջին անգամ կրել են 1980 թվականի Օլիմպիական խաղերից առաջ որակավորման մրցավազքերի ժամանակ:
Մեր օրերում հողմափակիչ թիկնոցները պատրաստվում են տարբեր նյութերից գույների լայն տեսականիով, սակայն ոճը գրեթե անփոփոխ է: Այժմ ամենատարածված գործվածքներն են պոլիեսթերը, նեյլոնը, բամբակը և թավիշը: Նշենք, որ վերջին երկուսը պաշտպանում են քամուց ու ցրտից, բայց ոչ  անձրևից։ Զգեստապահարանի այդ տարրի ֆունկցիոնալությունը նույնպես մեծացել է։ Այժմ դրանք ունեն կլիմայի կառավարման ֆունկցիա, ներկառուցված ականջակալներ, լապտերներ, ներկառուցված արևային մարտկոցով աշխատող բջջային հեռախոսների լիցքավորիչներ և այլն։ Համապատասխանաբար, գների շրջանակը ևս բավականին լայն է՝ սկսած շատ բյուջետային տարբերակներից մինչև շքեղ դիզայներական թիկնոցներ, քանի որ գրեթե յուրաքանչյուր իրեն հարգող նորաձևության դիզայներ այն ներառում է իր հավաքածուի մեջ։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular