ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի իշխանությունները վճռական են՝ պահպանելու սուբյեկտայնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախն ամբողջությամբ հայաթափվել է, սակայն Արցախի իշխանությունները որոշել են պահպանել պետական իշխանության մարմինները՝ դրանով ուղերձ հղելով ոչ միայն միջազգային հանրությանը, այլև փաշինյանական վարչախմբին, որը բոլոր ջանքերը գործադրում էր Արցախի պետական կառավարման մարմինները կասեցնելու և պատմության գիրկն ուղարկելու համար։

Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողները համարվում են ազատված զբաղեցրած պաշտոններից՝ բացառությամբ ղեկավար և բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների և դատավորների:

Հրամանագրում նշված են այն պաշտոնյաները, որոնք շարունակելու են պաշտոնավարել հասարակական հիմունքներով՝ առանց վարձատրության: Հայաստանի գործող վարչախումբը միջոցներ չի հատկացնելու արցախցի պաշտոնյաներին, ավելին, որոշ շրջանակների դրդմամբ ցանկանում են խլել Երևանում Արցախի ներկայացուցչությունը և այլ վարչական տարածքները, մինչդեռ բազմաթիվ քաղաքագետներ արձանագրում են, որ առնվազն պետական մարմինների պահպանումը չափազանց կարևոր ուղերձ է պարունակում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նաև մտադիր է առաջիկայում քրեական գործեր հարուցել մի շարք արցախցի պաշտոնյաների, բարձրաստիճան զինվորականների դեմ՝ փորձելով նրանց վրա բարդել պարտության և Արցախի տոտալ հայաթափման մեղքը, հատկապես, որ այդ գործում բավական հաջողված օրինակ ունի՝ ի դեմս 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի։ 

Կարեն Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular