ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում այլևս օրենքով մահապատիժ չեն կարող կիրառել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ 45-րդ երկիրը, որը վերացրեց մահապատիժը բոլոր հանգամանքներում: ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Խաչատրյանը ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ ի պահ է հանձնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 13 արձանագրության վավերացման վավերագիրը:

Արձանագրությունն արգելում է մահապատիժը բոլոր հանգամանքներում, այդ թվում՝ պատերազմական ժամանակներում և պատերազմի անմիջական սպառնալիքի պայմաններում կատարված հանցագործությունների համար: Փաստաթուղթը լրացնում է Եվրոպական կոնվենցիայի թիվ 6 արձանագրությունը, որով վերացվում է մահապատիժը բոլոր դեպքերում՝ բացի պատերազմական ժամանակից, և որը վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները:

Ազգային ժողովը վերջերս էր վավերացրել կոնվենցիան, թեպետ մասնագետները նշում էին, որ դա մեր երկրի շահերից չի բխում։ Հազվագյուտ դեպքերում պետք է և կարելի է մահապատիժ կիրառել։ Զուր չէ, որ շատերը փաստում էին, թե ՔՊ-ական մեծամասնությամբ խորհրդարանը հատուկ իր համար է կայացնում այդ վճիռը՝ մտավախություն ունենալով, որ իշխանազրկումից հետո կանգնելու են դատարանի առջև, իսկ որոշների մեղքն այնքան մեծ է, որ «հայկական Նյուրնբերգի» կարիք կարող է լինել։ Համենայն դեպս, գործող վարչախումբն այս քայլով առնվազն ապահովագրում է իր կյանքը, իսկ մնացածի մասին դեռ չեն մտահոգվում։

Աննա Ղազինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular